Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

93 ՄԱՐԴ ՍՊԱՆԱԾ ՆՈՐՎԵԳԱՑԻՆ ԿԱՆԳՆԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Հուլիս 26,2011 00:00

\"\"Անդերս Բերինգ Բրեյվիկը երկուշաբթի օրը կանգնել է դատարանի առաջ: Նրա փաստաբանն ասել է, թե Բրեյվիկն ուզում է Նորվեգիային ու ամբողջ աշխարհին պատմել, թե ինչն է առիթ դարձել Օսլոյի ծայրամասում զանգվածային սպանությունների եւ երկրի մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն կազմակերպելու պատճառը: Այդ մասին հաղորդում է reuters-ը: Հիշեցնենք, որ Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, նաեւ ուրբաթ երեկոյան երկրում իշխող Լեյբորիստական կուսակցության երիտասարդական թեւի կազմակերպած ճամբարում արյունալի սպանդի արդյունքում զոհվել է առնվազն 93 մարդ: Բրեյվիկը խոստովանել է, որ ահաբեկչությունների հեղինակն ինքն է, բայց հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել կատարված հանցագործությունների մեջ:
Համացանցում հրապարակած իր 1500 էջանոց գրառման մեջ 32-ամյա հրաձիգն իրեն համարել է իսլամի ահագնացող ազդեցության դեմ պայքարող խաչակիր: Նա մտադիր է բացատրել իր գործողությունների շարժառիթը, ինչը ոմանք հասցրել են որակել որպես՝ «դաժան, բայց անհրաժեշտ»:
Նրա փաստաբան Գեյր Լիպպեստադի ասելով, Բրեյվիկը «քաղաքականապես ակտիվ մարդ է, եւ հասկանալով, որ սովորական քաղաքական գործիքներով ինչ-որ բանի հասնել չի կարող՝ դիմել է բռնության: Հիմա ես սպասում եմ նրա բժշկական հետազոտության արդյունքներին»:
Այն, որ իրականացրած սպանդից հետո Բրեյվիկը շատ հանգիստ հանձնվել է իրավապահներին՝ վկայում է այն մասին, որ նա փորձում է ստեղծված իրավիճակն իբրեւ հարթակ օգտագործել իր մտքերը տարածելու համար: Պատահական չէ, որ դատարանը որոշել է դատական պրոցեսը դռնփակ անցկացնել:
Ոստիկանությունը համարում է, որ Բրեյվիկը մենակ է գործել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել