Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ «ԿՏՐՎԵԼ» ԵՆ

Հուլիս 26,2011 00:00

Ռումինիայի դպրոցների շրջանավարտների կեսից ավելին այս տարի տապալվել է միասնական քննություններից, հետեւաբար չի կարող ընդունվել բուհեր: «Դա վատագույն արդյունքն  է վերջին 20 տարվա ընթացքում,- ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի մատուցմամբ ասել է Ռումինիայի կրթության նախարար Դանիել Ֆուներիուն՝ հավելելով,- երեխաները բավարար գիտելիքներ չեն ստանում դպրոցներում, եւ քանի որ այս տարի հնարավոր բոլոր միջոցներով կանխել ենք քննությունների ժամանակ արտագրելը, շրջանավարտները ստիպված են եղել ինքնուրույն աշխատել»: 2009-ին նվազագույն՝ 6 միավոր հավաքել է շրջանավարտների 80 տոկոսը, 2010-ին՝ 67,4 տոկոսը, այս տարի էլ, փաստորեն, 50 տոկոսից պակասն է դրականի շեմը հաղթահարել: Ռումինացի դիմորդներն ամենից շատ նեղսրտել են լսարաններում տեղադրված տեսախցիկներից, իսկ նախարարությունը համարում է, որ ապահովել է օբյեկտիվ ու թափանցիկ քննություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել