Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չարենցի տան ավերակները՝ 2 միլիոն դոլա՞ր

Հուլիս 26,2011 00:00

\"\"
Նոյեմբերյանցիները՝ 2 միլիոնանոց ավերակների մոտ:

Նոյեմբերյանի տարածաշրջանից Արեւմտյան Հայաստան էր մեկնել մտավորականների խումբ, եղել Բայազետում, Կարսում, Վանում, Անիում:
Ըստ նրանց, Կարսում վաճառքի է հանված այն տունը, որտեղ ապրել է Չարենցը: Խմբի թարգմանչուհին ասել է, որ փակցված հայտարարության համաձայն՝ Չարենցի տունը վաճառվում է 2 միլիոն դոլարով: Թուրքերը բարձրացրել են տան գինը, իմանալով, որ հայերը մեծ բանաստեղծի տան հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում: Դժվար է ասել՝ կիսաքանդ այդ տունը իրո՞ք Չարենցի հայրական տունն է, թե՝ ոչ: Բայազետում տուրիստական խումբը տեսել է թուրքական ռեստորան՝ «Ղարաբաղ» անունով: Իսկ ռեստորանի բակում՝ Արարատ լեռան նկարը, վրան թուրքերեն գրված «Արարատը մերն է»:
Սովորաբար, թուրքերը Արարատը անվանում են Այըր դաղ, սակայն այդտեղ գրված է բիբլիական լեռան իսկական անունը՝ Արարատ: Անիի բերդապարիսպի մոտ թուրք ոստիկանները հայ զբոսաշրջիկներին, ավելի ճիշտ՝ ուխտագնացներին համոզում էին, թե ժամանակին այդտեղ միայն հայեր չեն ապրել, այլ տարբեր ազգեր, որ հայերը չհարմարվելով տեղի կլիմային՝ հեռացել են:
Թուրք ոստիկաններին նյարդայնացրել է խմբի մոտ Հայաստանի պետական՝ եռագույն դրոշը: Ոստիկանները պատվիրել են պահել հայկական դրոշը, սակայն նրանց պահանջը չի կատարվել:
Անիի ավերակների մոտ խմբին հանդիպած թուրքական մի ընտանիք, որ շուրջ 50 տարի առաջ ապրել է Գյումրիում, ասել է. «Ժամանակին այս հողերը հայ ժողովրդին են պատկանել: Նրանց բռնի կերպով հեռացրել են ու քաղաքներն ավերակ թողել: Մենք մեղավոր չենք, որ մեր իշխանությունը չի ընդունում այդ փաստը: Մեր մեջ ատելության չկա: Մենք ուրախ կլինենք, եթե մի օր հայերն իրենց տառապանքի դիմաց հատուցում ստանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել