Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Հուլիս 26,2011 00:00

Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Արեւիս գյուղում կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություն: Արեւիսի համայնքի ղեկավարի համար առաջադրվել է 2 թեկնածու՝ գործող գյուղապետ Սասուն Սահակյանը եւ Միսակ Թեւանյանը: Հատկանշական է, որ գյուղապետի համար առաջադրված երկու թեկնածուներն էլ անկուսակցական են, ի տարբերություն մարզի շատ գյուղական համայնքների, ուր ավելի քիչ մարդ է ապրում, քան Արեւիսում, բայց ուր կուսակցությունները կատաղի պայքար են մղում, հաճախ են դուրս գալիս թույլատրելիի սահմաններից: Անկուսակցական են նաեւ Արեւիսի ավագանու 5 տեղի համար առաջադրված 6 թեկնածուները:
Հազիվ 130-140 բնակչով գյուղի ավագանու անդամի 6 թեկնածուներից 3-ը Սահակյան են, երկուսը՝ Պողոսյան. Տիգրան Սահակյան, Լեւոն Սահակյան, Սերգեյ Սահակյան, Ջուլիետա Պողոսյան, Կարեն Պողոսյան եւ Վահան Ղուկասյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել