Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գայլերը քաջարանցիներին հանգիստ չեն տալիս

Հուլիս 26,2011 00:00

\"\"Սյունիքի մարզի Քաջարան գյուղ գայլերն այս տարի հաճախակի են այցի գալիս՝ հաճախ օրը ցերեկով ու առանց կշտանալու չեն հեռանում: Անվախ գայլերն այս տարի արդեն հասցրել են 20 ոչխար, 4 քուռակ հոշոտել ու շարունակում են անհանգստացնել քաջարանցիներին:
Գյուղի Թթուջուր անվամբ հայտնի տարածքում գյուղացիների աչքի առաջ, օրը ցերեկով 5 գայլ հարձակվել եւ հոշոտել են 10 ոչխար եւ 8 գառ: Անասնատերերն ինչքան էլ փորձել են քարերով ու փայտերով քշել գայլերին, սոված գազանները չեն հեռացել՝ մինչեւ չեն հագեցել: Դեպքից երկու օր անց՝ ոչխարներն արածեցնելիս, հովիվը տեսել է, թե ինչպես են գիշատիչները 2 ոչխարի տարել հոտից:
Քաջարանցիները երաշխավորված չեն, որ վաղը կամ մյուս օրը առանց անասունների չեն մնա: Գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նշում է, որ նախկինում եղել է, որ գյուղի անասունները գայլի բաժին են դարձել, բայց՝ գյուղից դուրս, դաշտերում, սարերում ու հիմնականում ուշ ժամերին: Իսկ այժմ օրը ցերեկով, առանց վախենալու գյուղում գայլերն են շրջում, ինչը խիստ վտանգավոր է դարձել բնակիչների համար: «Տարիներ ի վեր գյուղացիները մթին տնից դուրս չէին գալիս, որովհետեւ գյուղը լուսավորված չէ ու ամեն րոպե կարող է գայլեր պատահեն: Հիմա ոնց տեսնում ենք, օրը ցերեկով էլ պետք է խիստ զգույշ լինենք: Գյուղացիները զենք չունեն, որ կարողանան գայլերի դեմն առնել»,- ասում է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Գյուղապետը խնդրի մասին տեղյակ է պահել մարզպետարանին, որպեսզի աջակցեն գայլերի դեմ պայքարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել