Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ

Հուլիս 26,2011 00:00

Տարեսկզբի համեմատությամբ կենսաթոշակառուների թիվը մեր երկրում կրճատվել է մոտ 6000-ով եւ ներկայում կազմում է մոտ 514 հազար մարդ: Այս տվյալները երեկ ասուլիսում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա, թոշակառուների թիվը կրճատվել է ցուցակների ճշգրտման արդյունքում: News.am-ի փոխանցմամբ, ճշգրտումների արդյունքում պետբյուջեն 2011 թ.-ին խնայել է 4 մլրդ դրամ: 2.7 մլրդ դրամ է խնայվել ընտանեկան նպաստների համակարգում, մոտ 700 մլն դրամ էլ՝ գործազրկության նպաստների մասով: Ինչ վերաբերում է թոշակների ավելացմանը, ապա, ըստ նախարարի, այս պահին նման հարց չի քննարկվում. «Եթե ունենանք հստակ պատկերացում ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ՝ համոզված եմ՝ քաղաքական որոշում կկայացվի կենսաթոշակների բարձրացման մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել