Հայ-վրացական սահմանը «Բավրա» անցակետով հատելու փորձ կատարելիս ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Կարեն Յուրայի Մեհրաբյանը, որը կասկածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապի մեջ: Ըստ ԱԱԾ-ի. «Կարեն Մեհրաբյանը ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվել է երկարատեւ ժամանակահատվածում, որի ընթացքում տարբեր, այդ թվում՝ տեսաձայնագրման միջոցով փաստաթղթավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող՝ ԼՂՀ ռազմական պոտենցիալի վերաբերյալ նրա կողմից տեղեկատվության հավաքման, պահպանման եւ փոխանցման փաստերը: Կարեն Մեհրաբյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող գաղտնի տեղեկատվության հավաքման գործընթացում փորձել է ներգրավել ԼՂՀ բնակիչների եւ ՀՀ ՊՆ զինծառայողների: ՀՀ ԱԱԾ-ում առկա են Կարեն Մեհրաբյանի հակաիրավական գործունեության՝ Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նրան հավաքագրելու եւ հետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նյութեր»: