Լրահոս
Օրվա լրահոսը

Նատալյան կրկին հղի է

Հուլիս 23,2011 00:00

\"\"Ուրուգվացի դերասանուհի, երգչուհի Նատալյա Օրեյրան, ով հայ եւ ռուս հասարակության մեջ հայտնի դարձավ «Վայրի հրեշտակը», «Հարուստներն ու հայտնիները» հեռուստանովելների միջոցով, հղի է: Ըստ dni.ru-ի՝ հղիության մասին լուրը երգչուհին տարածել է իր պաշտոնական կայքում:
«Ես ուզում եմ մի շատ հրաշալի լուր հայտնել բոլորին: Շուտով մայրանալու եմ: Ճիշտ է՝ պետք է այս ամենը գաղտնի պահեի, բայց դա հնարավոր չէ: Շատ շնորհակալ եմ հաճելի մաղթանքների համար: Մենք մեզ շատ երջանիկ ենք զգում»,- գրել Է երգչուհին:
Երեխայի հայրը «dividios» ռոք խմբի երաժիշտ Ռիկարդո Մոլոն է, ում հետ Նատալյա Օրեյրան ամուսնացել է 2002 թվականին: Նախորդ ամուսնությունից Նատալյան արդեն 2 երեխա ունի:
Դերասանուհին «Վայրի հրեշտակը» հեռուսանովելից հետո շատ մեծ հաջողությունների հասավ: Նրա սկավառակները անսպասելի արագությամբ վաճառվում էին ամենուր: Օրեյրայի գեղեցկությամբ եւ դերասանական վարպետությամբ ամենուր հիանում էին:
Նատալյան իր ֆիլմերի նկարահանումների ժամանակ ոչ մի անգամ վատ տրամադրությամբ չի եղել: Երբեք չի ուշացել նկարահանումներից ու միշտ համաձայնության է եկել ֆիլմերի ռեժիսորների հետ: Դերասանուհու ամուսինը միշտ կնոջ հետ է եղել նկարահանումների ժամանակ: Իսկ բոլոր համբույրներին, բաց տեսարաններին, որոնք եղել են ֆիլմերում, նա շատ դրական է վերաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել