Նյու Յորքի իշխանությունները չեն հասցնում սպասարկել իրենց ամուսնությունը գրանցել ցանկացող հսկայական թվով գեյերին, այն բանից հետո, երբ նահանգում ուժի մեջ է մտել միասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքը:
Առաջիկա կիրակի օրվանից ամուսնական հայտի մեջ այլեւս անհրաժեշտ չի լինի նշել սեռը: Այդ օրը ամուսնացողների մեծ հոսքի սպասելով՝ Նյու Յորքի իշխանությունները նախապես հայտարարել էին խաղարկություն, որով հնարավորություն էր տրվում ամուսնանալ հենց այդ օրը:
Խաղարկությանը մասնակցել են ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերը:
Դեռեւս հունիսի 21-ի կեսօրին՝ կիրակի, ամուսնանալու ցանկություն էր հայտնել 823 զույգ, այն ժամանակ, երբ քաղաքի զագսերը կհասցնեն միայն 764 զույգի ամուսնություն գրանցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սենատը մեկ ամիս առաջ կողմ էր քվեարկել Նյու Յորքում միասեռ ամուսնությունների օրինականացմանը, որը դարձավ ԱՄՆ-ի վեցերորդ այդօրինակ նահանգը՝ հուրախություն գեյերի: