Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀԱԳՆ ՍԱՀԱԿՅԱՆ, ՆՈՒՅՆ ԻՆՔԸ՝ ԴԱՎԻԹ ԳՐԱՖ

Հուլիս 23,2011 00:00

\"\"Գերմանիայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայ նոր աստղ է ծնվում՝ մինչեւ 95 կգ քաշային 22-ամյա Վահագն Սահակյանը, ում մականունը ռինգում Դավիթ Գրաֆ է: Նա ծնվել է Երեւանում եւ բռնցքամարտով զբաղվել սկսել է ութ տարեկանում: Սակայն երեք տարի անց ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա: Այնտեղ Վահագնը սիրողական բռնցքամարտում լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Սակայն իսկական հաջողությունը եկել է պրոֆեսիոնալ ռինգում: Անցկացրած երեք մենամարտերն էլ նա ավարտել է նոկաուտով, ընդ որում, մեկնարկայինը՝ 3-րդ վայրկյանում, ինչը Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենաարագ հաղթանակն է:
Մեր հայրենակիցը հաջորդ մարտն անցկացնելու է շատ շուտով, բայց մրցակցի անունն առայժմ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել