Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ ԿՐԵՑ

Հուլիս 23,2011 00:00

\"\"Երկարատեւ հիվանդությունից հետո, կյանքի 79-րդ տարում վախճանվեց ականավոր հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մուրադյանը:
Նա թողել է գիտական հսկայական ժառանգություն՝ ավելի քան 300 տպագիր աշխատություն, բազմիցս արձագանքել է նաեւ պատմության կեղծարարություններին եւ պարբերական մամուլի ու գիտական հանդեսների էջերում բազմիցս հանդես է եկել սուր գրախոսություններով:
Պարույր Մուրադյանը պատմաբանասիրական լայն ընդգրկում ունեցող գիտնական էր, որը խոր հետք է թողել Հայաստանում կովկասագիտության ձեւավորման ու զարգացման բնագավառում: Գիտնականի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել