Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆՆ ԷԼ Է ՊԱՏՐԱՍՏ «ԶՐՈ ԽՆԴԻՐ» ՈՒՆԵՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 23,2011 00:00

Արժե, որ Մեծ Բրիտանիան վերանայի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իր գործողությունները: Trend-ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ նախարար Ալի Ակբար Սալեհին՝ անբավարար գնահատելով Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունների մակարդակը: Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, նախարարը նաեւ հավելել է, թե Իրանը, բացի Իսրայելից, որեւէ երկրի հետ ոչ մի խնդիր չունի եւ ցանկացած երկրի հետ՝ իրավահավասար երկխոսության հիման վրա, հարաբերությունների վերականգնմանը միտված քաղաքականություն է վարում: «Բրիտանական կառավարության կողմից Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերանայելու պայմաններում Հորդանանում Իրանի նախկին դեսպան Նոսրաթոլլա Թաջիկի դեմ կիրառված պատժամիջոցը վերանայելու որոշումը կարող է դրական քայլ լինել»:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առնչությամբ Սալեհին նկատել է, որ եթե Վաշինգտոնը խուսափի այն սխալներից, որոնք արվել են անցյալ տարի, եւ հարգի Իրանի ժողովրդի իրավունքները՝ իրավիճակը կփոխվի: Իսկ ահա Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ առկա տարաձայնությունները, որոնք, դիվանագետի ասելով՝ Մերձավոր Արեւելքում քաղաքական իրադարձություններով պայմանավորված թյուրիմացություններ էին, հեշտությամբ կարելի է հաղթահարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել