Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԱԱԳԱ

Հուլիս 23,2011 00:00

\"\"Սերբիայի արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչը ուրբաթ օրը խորվաթական սերբերի նախկին առաջնորդ Գորան Հաջիչին Հաագա արտաքսելու թույլտվություն է ստորագրել: BBC-ի փոխանցմամբ, նախարարի գրավոր հանձնարարականով այլեւս վերացվել է Հաջիչին նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային դատարանին հանձնելու վերջին խոչընդոտը:
Այլ աղբյուրների մատուցմամբ, Հաջիչին տեղափոխող ինքնաթիռն ուրբաթ օրն արդեն Բելգրադից ուղղության է վերցրել դեպքի Հաագա, որտեղ նա կկանգնի դատարանի առաջ՝ մարդկության դեմ գործած հանցանքների մեղադրանքով: Մինչ այդ նա գտնվել է Նովի-Սադ քաղաքում, որտեղ նրան հնարավորություն է տրվել հանդիպելու հիվանդ մոր եւ հղի դստեր հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել