Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ «ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՎՏԱՆԳ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է

Հուլիս 23,2011 00:00

ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Ղազախստանն արձագանքել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նախարարության կողմից ձեւավորված՝ ահաբեկչության վտանգ ներկայացնող երկրների ցանկում Ղազախստանին ներառելու որոշմանը:
«Մենք խորը տարակուսանք եւ լուրջ մտահոգություն ենք հայտնում հանրության սեփականությունը դարձած այդ տեղեկության առնչությամբ, որի համաձայն՝ Ղազախստանը, ինչպես պարզվում է, ներառվել է «երկրների ցանկում, որոնք ահաբեկչական կազմակերպությունների ստեղծման կամ այդպիսի կազմակերպությունների եւ նրանց ներկայացուցիչների պաշտպանության ուղղությամբ զարգացման միտումներ են արձանագրում»,- հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իլյաս Օմարովը:
Նա նաեւ հռետորական հարցադրում է արել՝ ի՞նչ չափանիշներով է ձեւավորվում այդպիսի երկրների ցանկը, եթե հայտնի է, որ «20 տարի առաջ անկախություն ձեռք բերելու պահից ի վեր Ղազախստանն էական եւ հետեւողական ներդրում է ունեցել գլոբալ անվտանգության ամրապնդման գործում՝ ներառյալ միջազգային ահաբեկչության դեմ գործողությունների արդյունավետ մեխանիզմների ստեղծումը»:
Օմարովն ասել է, թե ստեղծված իրավիճակը «արմատապես հակասում է Ղազախստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությանը. «Մենք ամերիկյան գործընկերներից ակնկալում ենք անհապաղ միջոցների ձեռնարկում՝ տեղի ունեցածը շտկելու համար»:
Հիշեցնենք, որ դեռ հինգշաբթի օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր հանրապետությունում կրոնական ծայրահեղականության տարածումը անհապաղ կասեցնելու անհրաժեշտության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել