Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանադան Չինաստանին հանձնեց չին փախստական գործարարին

Հուլիս 23,2011 00:00

\"\"Կանադայում դատարանը Չինաստանում ամենաորոնվող մարդուն վտարելու որոշում է կայացրել: Դատավորին չեն կաշկանդել այն զգուշացումները, թե Լայ Չանսինի հայրենիքում նրան կարող են կտտանքների եւ մահապատժի ենթարկել: Այդ մասին հաղորդում է reuters-ը:
Պեկինը Լային մեղադրում է հարկերից եւ մաքսատուրքի վճարումից խուսափելու նպատակով կաշառք տալու մեջ: Պեկինը նրան մեղադրում է այդ ճանապարհով 1990-ականներին Ֆուցզյան նահանգ՝ արտասահմանյան արտադրության ապրանքներ ներկրելու մեջ, որի արդյունքում չինական պետական բյուջեին միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել:
1999-ին գործարարն իր ընտանիքով փախել էր Կանադա եւ փախստականի կարգավիճակ ստանալու հայտ էր ներկայացրել՝ պնդելով, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն, բայց նրա խնդրանքը չէր բավարարվել, ինչից հետո սկսվել էին դատական պրոցեսներ:
«Պարոն Լայը սովորական հանցագործ է, որը թաքնվում է չինական դատարաններից, եւ նկատի ունենալով ստացված բացառիկ երաշխիքները՝ որոշում է կայացվել, որ Չինաստանին հանձնելու դեպքում նրա կյանքը վտանգի տակ չի լինի»,- ասված է դատավոր Միշել Շորի որոշման մեջ:
Լայը Չինաստան էքստրադիցիայի կարող է ենթարկվել արդեն շաբաթ օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել