Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽԱՐՈՒՅԿ ԵՎ ՊՂՏՈՐ ԼՃԱԿ

Հուլիս 23,2011 00:00

\"\"Անցյալ տարի ամռանը՝ հուլիսին գրել էինք, որ Իջեւանի քաղաքային զբոսայգում երեխաները լողում են կեղտոտ ջրավազանում: Այս տարի էլ նույն վիճակն է: Այս լուսանկարի հեղինակը Իջեւանի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի( ՇՊԱԿ) տնօրեն Վահագն Թամրազյանն է:
Իջեւանի քաղաքային զբոսայգու լճակը ժամանակ առ ժամանակ դատարկվում է, հատակի տիղմը՝ բահերով քերվում: Բայց դա երկարատեւ մաքրություն չի ապահովում: Իսկ ամռան տապը երեխաներին մղում է դեպի ջրային օբյեկտներ:
Նույնիսկ ոչ արեւոտ եղանակին անչափահասները կեղտոտ, կանաչավուն ջրում լողում են՝ տաքանալով խարույկով: Լճակում լողալը արգելող ոչ մի ցուցանակ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել