Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՎՈՒՇԸ» ԵԹԵՐՈՒՄ Է

Հուլիս 23,2011 00:00

Տավուշի մարզում թվային հեռարձակում իրականացնելու համար 10 տարվա արտոնագիր է ստացել «Տավուշ» հեռուստաընկերությունը: Հուլիսի 20-ին կայացել է «Տավուշի» փորձնական եթերը: Որոշակի տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո՝ հեռուստաընկերությունը կանոնավոր կերպով եթերում կլինի օրական 8 ժամ:
Հեռուստաընկերության ստեղծագործական կորիզը 1992 թվականից եթեր սփռվող Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության աշխատակիցներն են, տնօրենը «Քամուտի» հիմնադիր տնօրեն Վարդան Անանյանն է:
«Տավուշը» եթեր է դուրս գալու Նոյեմբերյան քաղաքից, սփռվելու է նաեւ Իջեւանի ու Դիլիջանի տարածաշրջաններում, դեկտեմբերից՝ նաեւ Բերդի:
Հեռուստաընկերությունը լուսաբանելու է մարզային կյանքը, Տավուշի մարզի բոլոր տարածաշրջանների անցուդարձը: Մինչեւ 2013 թվականը հեռարձակումը կկատարվի անալոգային եղանակով, որից հետո անցում կկատարվի թվային հեռարձակման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել