Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻ ՀՅՈՒՐԱՆՈՑ ՀԱՎԱՆԵՑԻՆ, ՄՅՈՒՍԸ՝ ՄԵՐԺԵՑԻՆ

Հուլիս 23,2011 00:00

Նախորդ օրը քաղաքապետարանում կայացել է քաղաքաշինական խորհրդի նիստ: Քննարկվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագրի էսքիզը: Այդ առաջարկը դեռեւս 2010-ին մշակել էր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Քննարկումների արդյունքում 24 կողմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել ներկայացված վայրում առաջարկվող ծավալատարածական լուծումներին: Որոշվեց ընթացք տալ գործընթացին՝ հաշվի առնելով խորհրդի անդամների առաջարկությունները եւ դիտողությունները: Մյուսը քննարկվել է Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի հյուրանոցի նախագծը, որը ներկայացրեց ճարտարապետ Ալբերտ Կարոյանը: Այս նախագիծը քաղաքաշինական խորհրդի անդամները միաձայն մերժեցին՝ առաջարկելով սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը՝ նկատի առնելով հարակից շենքերի բարձրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել