Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ՋՐԵԼ»

Հուլիս 23,2011 00:00

Երեկ տեղեկացրինք, որ ՀՀ կառավարության նիստում վարչապետը, անդրադառնալով հուլիսի 19-ին մեր թերթում տեղ գտած «Գործարարի գլխին սարքում են» հոդվածին, ասել է, որ կա ծառայողական քննության անհրաժեշտություն: Այնինչ, պարզվում է, ՊԵԿ-ն արդեն իսկ՝ հենց հուլիսի 19-ին է սկսել այդ քննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից ստացած հաղորդագրությունից, որում ասված է. «Առավոտ» օրաթերթի՝ հուլիսի 19-ի հոդվածում մատնանշված փաստերը, որոնք վերաբերում էին հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումներին եւ հարկային տեսուչների պահվածքին, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում են հրապարակման իսկ օրվանից: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ 19.07.2011թ.-ի հրամանով հենց նույն օրը՝ հուլիսի 19-ին, հանձնարարվել էր ծառայողական քննություն անցկացնել (այդ մասին նույն օրը բանավոր տեղեկացվել է նաեւ օրաթերթի լրագրողին), որի արդյունքների մասին հանգամանալի տեղեկատվություն կտրամադրվի «Առավոտ» օրաթերթին»: Մեզ մնում է միայն սպասել արդյունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել