Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկալ ընդդիմությունը ձեռնտու է իշխանությանը

Հուլիս 23,2011 00:00

Երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի բացառվում, որ իրենք մասնակցեն Հնչակյան (ոչ լյուդմիլասարգսյանական) կուսակցության հետ դաշինքով: Թեեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առումով ամեն ինչ դեռ շատ սաղմնային վիճակում է, բայց Արամ Գասպարիչը կարծում է, որ դրանք հնարավորինս արդար են լինելու: Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն էլ՝ բանախոսը նկատեց. «Երկխոսությունն առհասարակ լինում է, երբ կա խնդիր, եւ այն ունի կարգավորման կարիք։ Եթե ընդունենք, որ իշխանությունը ընդունել է ՀԱԿ-ի առաջարկած օրակարգը, ապա կլինեն արտահերթ ընտրություններ, բայց ինձ համար դա մի տեսակ թատերական ներկայացում է, որտեղ մի կողմը կորցրեց իր ազդեցությունը ժողովրդական մասսաների վրա, իսկ մյուս կողմը օգտվեց դրանից: Իշխանությանը ձեռք է տալիս ռադիկալ ընդդիմություն ունենալը»: Արամ Սարգսյանը հանրությանն ու քաղաքական ուժերին կոչ է անում ձեւավորել «ապստամբության մթնոլորտ», որտեղ էլ, որպես հստակ պահանջ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել