Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկան պատերա՞զմ է ցանկանում

Հուլիս 23,2011 00:00

Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարելի անջատել համաշխարհային կոնտեքստից: Այս մասին, ըստ «Նոյյան Տապան»-ի, ասել է ռուս քաղաքագետ, Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը «Զերկալո»-ի հետ հարցազրույցում: «Հակամարտության խորացման շահագրգիռ կողմերը երրորդ անձինք են, ոչ թե նրանք, ովքեր ներգրավված են դրանում: Ըստ իս, դա ԱՄՆ-ն է, որը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում իրավիճակ փոփոխվի, եւ ԼՂ շուրջ լարվածությունը խորանա»,- ասել է նա: «Կարծում եմ, որ ամերիկյան ռազմավարները եւ դիվանագետները մի կողմից դրդում են Ադրբեջանին նոր պատերազմ սկսել, մյուս կողմից հասկացնում են Հայաստանին, որ դեմ չեն ԼՂՀ անկախության ճանաչմանը, եթե նա հրաժարվի պրոռուսական քաղաքականությունից»: Ըստ քաղաքագետի, «օրերս աղջկա սպանության մեղավորները ոչ հայերն են, ոչ էլ ադրբեջանցիները, այլ միջանկյալ գոտում գործող ցանցի գործակալներ, որոնք ցանկացած հակամարտություն մեկնաբանում են ըստ իրենց շահերի»: «Ամերիկացիների խնդիրն ադրբեջանցիներին եւ հայերին Ղարաբաղի տարածքում բախման հասցնելն է: Ես նախկինում էլ եմ կանխատեսել իրադարձությունների նմանատիպ զարգացումը եւ հիմա էլ համոզված եմ դրանում»,- ասել է Դուգինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել