«Մենք չենք խառնվում երկու երկրների գործերին, սակայն Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարման դեպքում մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել»,- ըստ news.am-ի, ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլլաեւը՝ մեկնաբանելով հայկական լրատվամիջոցների՝ Երեւան-Վան ավիաչվերթի հնարավոր բացման մասին լուրերը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ կարձագանքի՝ ելնելով հետագա սցենարներից»,- ասել է Աբդուլլաեւը։ Սեպտեմբերի 11-ին կարող է կայանալ Երեւան-Վան առաջին ուղիղ չվերթը։ Այս մասին երեկ Երեւանում հայտարարել էր Վանի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի ղեկավարը: