Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՏԱՀՈԳՎԱ՞Ծ Է ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍՈՎ

Հուլիս 23,2011 00:00

 «Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պետք է համապատասխան որոշումներ կայացնի եւ պարտադրի, որպեսզի խոշոր բիզնեսները բաղդատվեն մասերի՝ փոքր եւ միջին բիզնեսի համար մրցակցությունն ապահովելու նպատակով»,- HayNews.am-ի փոխանցմամբ, Օշականում մտավորականների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նաեւ հավելել է. «Այսօր օբյեկտիվորեն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար ծախսատար է Վրաստանով ապրանքներ տեղափոխելը, ինչի արդյունքում նրանք չեն դիմանում խոշոր բիզնեսի հետ մրցակցությանը: Սա օբյեկտիվ հանգամանք է: Որպեսզի այդ մրցակցությունը լինի, անհրաժեշտ են այլընտրանքային ուղիներ` կապերի դիվերսիֆիկացիա եւ այլն: Հաշվի առնելով այս օբյեկտիվ հանգամանքը՝ ՏՄՊՊՀ-ն պետք է պարտադրի, որպեսզի խոշոր բիզնեսները բաղդատվեն մասերի, որը միջազգային պրակտիկայում գոյություն ունի: Կառավարությունն արդեն նման լիազորություններ տվել է հանձնաժողովին, որը վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է այս ուղղությամբ: Կարծում եմ՝ առաջիկա երեք տարիներին մենք լուրջ փոփոխություններ կարձանագրենք այս ոլորտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել