Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊՆ «ՈՒՐԱԼ»-Ը

Հուլիս 23,2011 00:00

Երեկ Վայոց ձորի մարզի Վայքի ենթաշրջանի 6-րդ կմ-ում ձորն է գլորվել զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով մահացել է երկու, եւս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն են Գեղամ Դավիթի Դավթյանը՝ Երեւանի բնակիչ, Նորայր Ռազմիկի Հակոբյանը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, որը վթարված մեքենայի վարորդն է: Առաջին օգնությունը վիրավորներին ցուցաբերել են ՊՆ եւ ՌՈ աշխատակիցները եւ հարակից գյուղերի բնակիչները: ՀՀ ՊՆ 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել