Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ

Հուլիս 23,2011 00:00

ՀԱԿ-ի պատվիրակների հետ  կքննարկվի՞, արդյոք, արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը, երեկ պատասխանելով մեր այս հարցին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Վարդան Բոստանջյանն ասաց. «Ինչպես նշվել է մեր առաջին հանդիպման ժամանակ, իշխանության կողմից ձեւավորված կոալիցիոն պատվիրակների խումբը, ի դեմս Դավիթ Հարությունյանի, նշել է, որ ընդհանրապես չկա այնպիսի հարց, որ բարձրացվի ՀԱԿ-ի կողմից եւ իշխանության պատվիրակությունը ուշադրություն չդարձնի այդ հարցին: Մասնավորապես, այդ հարցերի շարանում գտնվում է նաեւ արտահերթ ընտրությունների հարցը, որը մինչեւ օրս դուրս չի գալիս, այսպես ասած՝ առաջադրված խնդիրների շարքից, եւ, բնականաբար, կոալիցիոն պատվիրակությունը պետք է նայի ամբողջ մոտիվացիան, թե ինչով են պայմանավորված լինելու արտահերթ ընտրությունները: Իհարկե, ես հայտնել եմ իմ մոտեցումը, որ նոր «Ընտրական օրենսգիրքը» հնարավորություն ընձեռում է անցկացնել շատ թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ, այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները պայմանավորված չեն մեկ մարդով, երկու մարդով, եթե կուզեք՝ հազար մարդով, այլ պայմանավորված են մեր իրականությամբ ու հասարակության անդամներով: Մասնավորապես, ընտրությունները կուզեք անվանել արտահերթ, կիսաարտահերթ կամ հերթական, բոլոր դեպքերում, բարոյական կիզակետից, առայժմ ընտրությունները կընթանան այնպես, ինչպես կընթանան, եթե չլինի հասարակական, պետական, ինչու չէ՝ նաեւ ընդդիմության կողմից պատշաճ վերահսկողություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել