Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Վ ԷՐ «Ա1+»-Ի ՓԱԹԵԹԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՄՅՈՒՍ TV-ՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՑ

Հուլիս 23,2011 00:00

\"\"

«Առավոտն» արդեն հաղորդել է, որ Լոնդոնում տեղակայված «ARTICLE 19» իրավապաշտպան կազմակերպությունը, որի նպատակը ողջ աշխարհում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունն ու աջակցությունն է՝ հուլիսի 13-ին փորձագիտական վերլուծություն է տրամադրել Հայաստանում լիցենզավորման մրցույթների արդյունքներին նվիրված ԵՄԱ զեկույցի վերաբերյալ: Եվ այս վերլուծության «ՀՌԱՀ գործելակերպը» ենթաբաժնում եզրակացնելուց հետո, որ մրցույթի մասնակից «ոչ մի ընկերություն չի ներկայացրել ֆինանսական պատշաճ հաշվարկներ եւ իրենց ֆինանսական իրավիճակի իրատեսական կանխատեսումներ»՝ «ARTICLE 19»-ը զարմանալի է համարել, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած փաթեթը մերժվել է այն եզրակացությամբ, որ «անհրաժեշտ ֆինանսական միջոցների մատչելիությունը հավաստող փաստաթղթերի զգալի մասը կեղծված եւ անհիմն է»: Վերլուծության մեջ անթաքույց հեգնանք կա. «Զարմանալի կլիներ տեսնել, թե ինչպես է հաջողակ դիմորդների կողմից տրամադրված չհիմնավորված տեղեկատվությունը տարբերվել «Մելտեքս»-ի տրամադրածից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել