Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտվել են Քարդաշյանի իրավունքները

Հուլիս 22,2011 00:00

\"\"Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը դատի է տվել «Old Navy» հագուստներ արտադրող ընկերությանը, որն իր գովազդային հոլովակում նկարահանվելու համար հրավիրել է Քարդաշյանին արտաքնապես շատ նման մոդել Մելիսա Մոլինարոյին: Քարդաշյանը գտնում է, որ ընկերությունը այդ խորամանկ քայլին է գնացել այն պատճառով, որ «Old Navy»-ի արտադրանքն ասոցացվի իր հետ:

Դեպքի առնչությամբ Քիմը ընկերությունից պահանջում է 15-20 միլիոն դոլար՝ հեղինակային իրավունքները խախտելու համար: Գովազդային հոլովակն արդեն դիտել է 1.7 միլիոն մարդ: Ըստ The Daily Mail-ի՝ հոլովակում Մոլինարոն նույն սանրվածքն ու դիմահարդարումն ունի, ինչ Քարդաշյանը, որն էլ չափից շատ է նրան նմանեցնում Քիմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել