Երեկ Հայաստանի վերջին ֆուտբոլային ակումբը հենց առաջին փուլից հրաժեշտ տվեց Եվրագավաթների խաղարկությանը: Այդ «պատիվը» բաժին էր հասել Եվրոպայի լիգայի մասնակից Երեւանի «Միկային», որը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Նորվեգիայի «Վալերենգային»: Մեր թիմը նույն հաշվով տանուլ էր տվել նաեւ Օսլոյում կայացած մեկնարկային խաղում: Ասում են, թե տրիբունաներում երկրպագուների ներկայությունից ու ջերմ աջակցությունից շատ բան է կախված: Երեկ «Միկա» ստադիոնում այդպիսի խնդիր, կարծես, չկար: Բայց ի՞նչ անի խեղճ ֆուտբոլասերը, եթե իր սիրելի թիմը խաղալ չի կարողանում: