Հայաստանում դեկտեմբերին կայանալիք «Մանկական եվրատեսիլ 2011»-ի աշխատանքները վաղուց սկսված են: Երեկ այս մասին լրագրողներին հայտնեցին «Մանկական եվրատեսիլ 2011»-ի գործադիր պրոդյուսեր Լեւոն Սիմոնյանը, Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր, «Մանկական եվրատեսիլ 2011»-ի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Կազմակերպիչները ներկայացրին «Մանկական եվրատեսիլ» 2011-ի տարբերանշանը, որն իրենից ներկայացնում է սարեր պատկերող երաժշտական էկվալայզներ՝ հավասարիչներ:
Գ. Գասպարյանի փոխանցմամբ, մինչ օրս «Մանկական եվրատեսիլին» մասնակցելու հայտ է ներկայացրել 12 երկիր, Ադրբեջանն ու Թուրքիան այդ ցանկում չկան:
Գ. Նազարյանը մրցույթի, բեմի կառուցվածքի, շոուի «մասով» ասաց, որ բացման եւ փակման արարողությունները գրեթե պատրաստ են. «Առավոտից ուշ երեկո մեծ թիմ է աշխատում»: Կազմակերպիչները խոստացան, որ տոմսերը մատչելի կլինեն հայաստանցիների համար: