Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԵՐԺԸ ԿԳԱ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Հուլիս 22,2011 00:00

Օգոստոսի 14-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը ելույթ կունենա հանրահայտ ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», այս մասին երեկ կայացած ասուլիսում ասել է «Թումո» հիմնադրամի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը:

Նա նշել է, որ հենց Սերժ Թանգյանին հրավիրելը պայմանավորված է վերջինիս սոցիալական ակտիվությամբ եւ աջակցելու պատրաստակամությամբ: «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը հայտնել է, որ երգիչը 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ գործեր կկատարի Elect the Dead Symphony ալբոմից, իսկ համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը:

Րաֆֆի Նիզիբլյանը նշել է, որ երգիչը Հայաստանում իր վերջին համերգից հետո ավելի մեծ լսարանի համար անվճար համերգ ունենալու ցանկություն էր հայտնել, որը կիրականանա օգոստոսի 14-ին: Նախնական հաշվարկով, այդ համերգին կարող է ներկա գտնվել մինչեւ 20.000 հանդիսատես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել