Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԻԼԼ ԳԵՅԹՍԸ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՏ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ

Հուլիս 22,2011 00:00

\"\"«Բիլլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամը Նիդեռլանդներում Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի կողմից իրականացվող «Զուգարանի գյուտ» նախագծի համար գրանտ է հատկացրել։ Ինչպես հայտնում է news.am-ը, գրանտը «Ջուր, կոյուղի, հիգիենա» ծրագրի համար հատկացված 42 մլն դոլարի հասնող ներդրումների միայն մի մասն է։

Նախագծի նպատակը մարդկային արտաթորանքի վերամշակման նոր միջոցի ստեղծումն է, ընդ որում՝ միջոցն այնքան էժան պետք է լինի, որ հնարավոր լինի կիրառել զարգացող երկրների ամենաաղքատ թաղամասերում։ Հոլանդացի գիտնականները պնդում են, որ նոր զուգարանը՝ թղթի վրա, գրեթե պատրաստ է։ Նշենք, որ երկրագնդի 2,6 մլրդ բնակիչ չի կարողանում օգտվել անվտանգ եւ ոչ թանկարժեք կոյուղուց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել