BBC-ի մատուցմամբ, Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող ֆոտոթղթակից, Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկիձեն (նկարում) արդարադատության հետ գործարք է կնքել: Այդ մասին հայտարարել է նրա պաշտպան Շալվա Շավգուլիձեն: Կուրցիկիձեի այդ որոշման մասին հայտնի է դարձել հինգշաբթի օրը՝ կալանավորված ֆոտոթղթակիցների կրկնակի հարցաքննությունից հետո: Ընդսմին, լրտեսության մեջ մեղադրվող եւս մի ֆոտոթղթակից՝ ԱԳՆ-ի լուսանկարիչ Գիորգիա Աբդալաձեն, հայտարարել է, թե խորհուրդ չէր տա արդարադատության հետ գործարք կնքել:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե կալանավորված բոլոր լուսանկարիչները խոստովանական ցուցմունքներ են տվել եւ շարունակում են տալ: Մինչդեռ երկրի լրագրողական շրջանակները կարծում են, որ խոստովանական այդ ցուցմունքները կորզվել են ճնշման տակ: