Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կին նախարարին առեւանգել են նրա նշանակումից ժամեր անց

Հուլիս 22,2011 00:00

\"\"Սոմալիում իսլամիստական «Ալ-Շաբաաբ» խմբավորման գրոհայինները առեւանգել են երկրի կին նախարարին՝ այդ պաշտոնում նրա նշանակումից ընդամենը ժամեր անց: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Աղբյուրի մատուցմամբ, Աշա Օսման Ակիիլն աշխատում էր երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ջոխար քաղաքում գործող մի ոչ կառավարական կազմակերպությունում: Չորեքշաբթի օրը երկրի կառավարության նոր ղեկավար Աբդիվելի Մոհամեդ Ալին (նկարում) նրան նշանակել էր ընտանիքի եւ կանանց գործերով նախարարի պաշտոնում: Նրա առեւանգման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Սոմալիի անցումային կառավարությունը գտնվում է երկրի կենտրոնական եւ հարավային շրջանների զգալի մասն իր վերահսկողության տակ առած «Ալ-Շաբաաբ» խմբավորման հետ հակամարտության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել