Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետն ու «Բազեն»

Հուլիս 22,2011 00:00

\"\"Այսօր Բյուրականում կմեկնարկի «Բազե» երիտասարդական ճամբարը, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդ կապրի վրանային պայմաններում, կմասնակցի մարզամշակութային միջոցառումների եւ արշավի, ինչպես նաեւ կանցկացնի հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով լի օրեր։ Ըստ «Արմինֆոյի», «Բազե» ճամբարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կիրականացնի «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» հ/կ-ի հետ համագործակցությամբ։ Ճամբարի անցկացմանն աջակցում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ճամբարը կանցկացվի երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրի մասնակիցները ներկայացնելու են ՀՀ պետական դրոշի առանձին գույները: Յուրաքանչյուր փուլում հանդես կգա մոտ 220 երիտասարդ: Ճամբարի օրակարգը հագեցած է. Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից երիտասարդների համար կանցկացվեն առաջին օգնության դասընթացներ, կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ։ Ճամբարի առօրյան հագեցած է նաեւ մշակութային միջոցառումներով. յուրաքանչյուր ջոկատ կներկայացնի «Բյուրականի առեղծվածը» խորագրով թատերական սկեչ, ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր եւ խաղեր։ Ճամբարում երեկոյան ժամերին կկազմակերպվի խարույկահանդես։

Ճամբարի առաջին օրը երիտասարդները կհյուրընկալեն ՀՀ վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Ճամբարի ընթացքում երեք անվանակարգերում՝ «Լավագույն սպորտային ջոկատ», «Լավագույն մշակութային ջոկատ», «Լավագույն կազմակերպված ջոկատ», կշնորհվեն մրցանակներ: «Բազե» ճամբարի առանձին գույնը ներկայացնող մասնակիցները կհավաքեն Առնո Բաբաջանյանի դիմանկարով պատրաստված խճանկարը: Հուլիսի 22-ին մեկնարկած «Բազե» ճամբարը կտեւի մինչեւ հուլիսի 31-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել