Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃՇՏՈՒՄ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՄ

Հուլիս 22,2011 00:00

«Առավոտի» հուլիսի 20-ի համարում տպագրված «Ամենատուժածը Ուժանիսն է» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: Սյունիքի մարզում գարնանային կարկուտներից տուժած գյուղերի մեջ Ուժանիսը կա, այստեղ վնասվել են եւ պտղատու այգիները, եւ խոտհարքները, անասնապահ գյուղացիները պետք է խոտի լրացուցիչ պաշար գնեն: Սակայն մարզում ամենատուժածը ոչ թե Ուժանիս, այլ Խդրանց գյուղն է, ուր վնասը կազմում է 100 տոկոս:

Այս ճշտմանը հավելենք նաեւ, որ այս օրերին Խդրանցում անասուն են մորթում-վաճառում, որ խոտ առնեն: Խդրանցում այս տարի խոտհունձ չի իրականացվել՝ խոտ չլինելու պատճառով: Գարնանային կարկտահարությունը թանկ նստեց հատկապես Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղի բնակիչների վրա: Նախ գյուղացիները զրկվեցին ողջ բերքից, քանի որ կարկուտը 100 %-ով վնաս էր հասցրել գյուղատնտեսությանը («Առավոտ», 28.05.2011՝ «Խդրանցի վնասը՝ 100%»), հիմա էլ՝ խոտհունձն է տապալվում: Գյուղացիները ստիպված իրենց անասունների մի մասը մորթում են, միսը վաճառում, որպեսզի ստացված գումարով կարողանան խոտ գնել՝ մնացած անասուններին ձմռանը կերակրելու համար:

«79 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունենք գյուղում: 61 հեկտար խոտհարքից այս տարի ոչ մի հեկտար չենք հնձել, կարկուտը բոլորը փչացրել էր: Ստիպված հարեւան գյուղից ենք 1 կիպ խոտը 500-600 դրամով առնում: Ես 400 հատ առել-կուտակել եմ հիմիկվանից, գյուղացիներն էլ են նույնը անում», – ասում է Խդրանցի գյուղապետ Անդրանիկ Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել