Երեկ ցուցարարների մի մեծ խումբ կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էր կազմակերպել: Բացօթյա առեւտուր իրականացնող քաղաքացիները, հանուն պետական շահի իրենց բնակարաններից վտարված բնակիչները եւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները երկրի իշխանություններից պահանջում էին լուծել իրենց խնդիրները, եթե ոչ՝ լքեն իրենց պաշտոնները եւ հեռանան: Սակայն ցուցարարների դժգոհությունները որեւէ պաշտոնյայի գութը չի շարժել եւ որեւէ մեկը նրանց խնդիրներով չի հետաքրքրվել: