Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՒՐԱԶՆԵՐԸ «ՓՈՐԸ» ԿՄՆԱ

Հուլիս 22,2011 00:00

«Գրին քարտ» ներգաղթային վիճակահանությունը վերացնելու մասին օրինագիծը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել իրավական հանձնաժողովը, տեղեկացնում է tert.am-ը՝ հղում անելով «նւՏ ԾՏրՍՉօ»-ին։ Օրենսդիր մարմնի հանրապետական մեծամասնությունը աջակցում է փաստաթղթի ընդունմանը, քանի որ վիճակահանությունը կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից։

«Դա խարդախության հրավեր է եւ ջեք-փոթ՝ ահաբեկիչների համար»,- հայտարարել է հանրապետական Լամեր Սմիթն ու հավելել, որ «Գրին քարտի» նպատակներն իրականացվել են այլ ծրագրերի միջոցով, որոնց շնորհիվ 1995-ից սկսած ԱՄՆ մուտքի այցագիր է ստացել մոտ 785 հազար մարդ։ Իսկ դեմոկրատները գտնում են, որ խաղարկության վերացման դեպքում կդադարի օրինական ներգաղթը Աֆրիկայի երկրներից։ «Գրին քարտն» առաջին անգամ անցկացվել է 1995-ին՝ զարգացող երկրներից օրինական ներգաղթողների թիվը մեծացնելու համար։ Այս տարի խաղարկության 55 հազար այցագրերի համար հայտ է ներկայացրել 15 միլիոն մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել