ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Գոլդ Վին» ՍՊ ընկերության հիմնադրի կողմից կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գոլդ Վին» ՍՊԸ հիմնադիրը՝ պետության հանդեպ 7. 909. 000 դրամ գումարի հարկային պարտավորությունը չկատարելու սեփական շահերից ելնելով, 2010թ. դեկտեմբերին ընկերության ունեցած 2.472. 000 դրամ գումարը եւ 54. 618. 000 դրամ արժողության հիմնական ու շրջանառու միջոցները օգտագործել է անձնական կարիքների համար՝ կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է մի քանի միլիոն դրամի խոշոր վնաս: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու: