Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 22,2011 00:00

\"\"

Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «Առավոտ» օրաթերթի մի հրապարակման վրա (19.07.2011), որտեղ անդրադարձ էր եղել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների մի կոնկրետ փաստի եւ նկարագրվել էր հարկային տեսուչների պահվածքը։ «Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն կատարել, եւ եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ տեսուչներին, եթե՝ ոչ, ապա նույն «Առավոտ» թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել այդ միջադեպի վերաբերյալ»,- հավելել է վարչապետը։ «Առավոտը» ոչ մի կասկած չունի, որ «ծառայողական քննության» արդյունքում կպարզվի, որ ՊԵԿ աշխատակիցը 100 տոկոսով ճիշտ է, իսկ հարկատուն 100 տոկոսով սխալ է:
Ինչի մասին վարչապետը կհայտնի կառավարության հաջորդ նիստերից մեկում:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել