Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԿՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ Է ԶՈՔԱՆՉԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հուլիս 21,2011 00:00

\"\" Աստղային մի լուր ցնցեց բոլորին, դա Ջենիֆեր Լոպեսի եւ Մարկ Էնտոնիի բաժանության մասին էր: Ոչ միայն ԶԼՄ-ները, այլեւ աստղային զույգի երկրպագուները փորձում են պարզել նրանց բաժանության իրական պատճառները:
Ըստ glamour.ru-ի՝ ինչպես ասում են զույգի մտերիմները, հուսահատ Ջենիֆերը փորձում էր ամեն գնով փրկել իրենց ամուսնությունը, որպեսզի հեռու մնա արդեն երրորդ բաժանությունից:
«Հանուն երեխաների Ջենիֆերը պայքարում էր իր ամուսնության համար,-ասել է Ջեյ Լոյի ոճաբան Ֆիլիպ Բլոկը,- չէ՞ որ նա Մարկից երկվորյակ երեխաներ է ունեցել: Հիմա երկվորյակներն ընդամենը 3 տարեկան են»:
«Բաժանումը անակնկալ չէր,- շարունակել է ոճաբանը,- Մարկը նրան խիստ վերահսկում էր: Սկզբում դա նրան անգամ դուր էր գալիս, քանզի նրանք շատ էին սիրում միմյանց»:
Ասում են, որ նրանց բաժանմանը նպաստել է նաեւ զույգի բնակարանի ընտրության վայրը: Գործի բերումով Լոպեսին հարմար էր ապրել Հոլիվուդին մոտ, Էնտոնիի Մալիբուի շքեղ առանձնատանը: Իսկ Մարկը նախընտրում է ապրել ու աշխատել Նյու Յորքում:
Լրատվամիջոցներին հայտնի է, որ Լոպեսի եւ Էնտոնիի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ իրենց հետ սկսեց ապրել Ջենիֆերի մայրը: Նա օգնում էր Ջենիֆերին փոքրիկների խնամքի հարցում:
Ի դեպ, Ջենիֆերը ամուսնու փոխարեն մոր հետ հայտնվեց հոլիվուդյան «Bafta» հանդիսությանը: Հենց այդ արարողության ընթացքում Լոպեսն ու մայրը հանդիպեցին արքայազն Չարլզին ու Քեյթ Միդլթոնին: Դեռ այդ ժամանակ լրագրողները նկատել էին, որ Լոպեսի մատից բացակայում է ամուսնական մատանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել