Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՓԱԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ-ՆԱԽԻՋԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հուլիս 21,2011 00:00

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը վերացնելու հարցը պատճառ է դարձել, որ Իրանը ճնշումներ բանեցնի Բաքվի վրա: Արդյունքում, «վերջին պահին» երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը հանելու համաձայնագիրը չի ստորագրվել: News.am-ի փոխանցմամբ, այդ մասին թուրք լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Today՝s Zaman-ի մատուցմամբ, Ալի Հասանովն ասել է, թե իրանական կողմը հայտարարել է, որ կփակի Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ գործող ճանապարհը, եթե Բաքուն վերացնի վիզային ռեժիմը թուրքերի, եւ պահպանի այն իրանցիների համար:
Հիշեցնենք, որ Նախիջեւանի եւ Ադրբեջանի որոշ շրջանների միջեւ ապրանքների, այդ թվում՝ գազի մատակարարումները կատարվում են հենց Իրանի տարածքով: «Եթե մենք հրաժարվենք վիզային ռեժիմից, ապա նույնը պետք է անենք եւ Թուրքիայի, եւ Իրանի քաղաքացիների համար»,- ասել է Հասանովը: Նա նաեւ նշել է, որ հիմնական մտավախությունները կապված են Իրանից թմրանյութերի ներթափանցման հետ. «Շուրջ 300 տոննա թմրանյութ Ադրբեջանի տարածքով Իրանից հասնում է Եվրոպա: Մենք առգրավում ենք միայն 5-10 տոննան, իսկ մնացած մասը չի հայտնաբերվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել