Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԹՈՒԼԱՆՈՒՄ ԵՆ

Հուլիս 21,2011 00:00

\"\"BBC-ի մատուցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, թե Եվրոպան կարող է կորցնել աշխարհում ճգնաժամային իրավիճակներին ժամանակին արձագանքելու ընդունակությունը, եթե պատշաճ ծավալով չֆինանսավորի պաշտպանական եւ հետախուզական ծրագրերը: «Եվրոպայի ազդեցությունը միջազգային ասպարեզում աստիճանաբար կնվազի հետախուզական տեղեկատվության հավաքման համար անհրաժեշտ տրանսպորտային հնարավորությունների եւ ծայրաստիճան կարեւոր ռեսուրսների բացակայության պատճառով»,- BBC-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռասմուսսենը երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ ալյանսի ռազմական գործողություններին այդ երկրի ունեցած էական ներդրման համար, բայցեւ անհանգստություն է հայտնել ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական շատ երկրներում պաշտպանական ծախսերի կրճատման առնչությամբ: Նա հայտարարել է, որ եթե այս միտումը չհաջողվի կոտրել, ապա եվրոպացիների կողմից կորսված դիրքերը կզբաղեցնեն թափ հավաքող այլ երկրները, օրինակ՝ Չինաստանն ու Հնդկաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել