Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է «ԴՈՄՈԴԵԴՈՎՈՅԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

Հուլիս 21,2011 00:00

\"\"Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն, որը հետաքննում է «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հարուցված քրգործը, չի կարողանում ճշտել, թե ով է օդանավակայանի սեփականատերը: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՔԿ-ն՝ իր տարածած հաղորդագրության մեջ:
«Ներկայումս նախաքննությանն այդպես էլ չի հաջողվել պարզել օդանավակայանի փաստացի սեփականատերերին, որոնք գործող օրենսդրությամբ կրում են «Դոմոդեդովո» օդանավակայանի տրանսպորտային անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանի սեփականատերերին ի հայտ բերելու համար օդանավակայանի համալիրի բոլոր ձեռնարկություններում փաստաթղթերի առգրավման գործընթաց է իրականացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել