Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում աննախադեպ տապի զոհ է դարձել 13 մարդ

Հուլիս 21,2011 00:00

Միացյալ Նահանգներում աննախադեպ շոգի պատճառով 13 մարդ է զոհվել:
BBC-ի մատուցմամբ, այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները: Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում զգուշացրել է 18 նահանգներում՝ Մոնտանա եւ դեպի հյուսիս-արեւմուտք՝ մինչեւ Տեքսաս, աննախադեպ եւ ոչ նորմալ բարձր ջերմաստիճանի մասին: Տապից տուժած բնակավայրերի մեծ մասում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 38 աստիճանի: Սպասվում է, որ առաջիկա օրերին ջերմության ալիքը կուղղվի դեպի արեւելք:
Պաշտոնական տվյալներով, հուլիսին ԱՄՆ տարածքում գրանցվել է ավելի քան հազար ջերմաստիճանային ռեկորդ: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ աննախադեպ շոգերը երկրում կշարունակվեն մինչեւ հուլիսի վերջ, եւ որ ԱՄՆ կենտրոնական հատվածում առաջիկա օրերին «շոգի եւ խոնավության բարձր աստիճանի համադրությունը կհանգեցնի ջերմաստիճանի վտանգավոր ցուցանիշների»: Աննորմալ տապի պատճառով մահացության դեպքերը կտրուկ աճել են հատկապես Լատինական Ամերիկայից անօրինական ներգաղթյալների շրջանում: Երկրի որոշ տարածքներում բարձր ջերմաստիճանը հանգեցրել է ավտոճանապարհների ճաքերի:
Ի դեպ, ԱՄՆ-ում շոգերի պատճառով տարեկան միջին հաշվարկով 162 մարդ է զոհվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել