Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը ամերիկյան անօդաչու ինքնաթիռ է կործանել

Հուլիս 21,2011 00:00

Trend-ի մատուցմամբ, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը կործանել են ամերկյան անօդաչու մի ինքնաթիռ, որը գտնվել է երկրի Կում գավառի օդային տարածքում: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ալի Աղազադե Դաֆսարին: Նա նաեւ հավելել է, թե անօդաչու ինքնաթիռը թռիչք է իրականացրել Կում գավառում տեղակայված հարստացված ուրանի գործարանի վրայով:
Պատգամավորի ասելով, թռիչքի նպատակը եղել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության համար Ֆորդոյում միջուկային օբյեկտի գտնվելու վայրի նույնականացումն ու այլ տեղեկությունների հավաքագրումը:
Նախօրեին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հաղորդել էր, թե Իրանը սկսել է հարստացված ուրանի գործարաններում նոր սերնդի կասետային ցենտրիֆուգների տեղադրման աշխատանքները: Նրա ասելով, Իրանն այդ մասին տեղեկացրել էր նաեւ ՄԱԳԱՏԷ-ին եւ այդ գործընթացը իրականացվել էր այդ գործակալության վերահսկողությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել