Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԿՈՉ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

Հուլիս 21,2011 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնբաց նիստում, քննվեց Սամվել Քարամյանի դեմ հարուցված քրեական գործը:
Քարամյանը կալանքի տակ է այս տարվա հունվարի 28-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով: Մեղադրանքն ամբաստանյալ Սամվել Քարամյանն ընդունել է:
Ս. Քարամյանը, ծանոթանալով Արամ Ասատրյանի հետ, ներկայացել է որպես «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կառավարիչ եւ նշված բանկի միջոցով վերջինիս հիփոթեքային վարկ տրամադրելու պատրվակով՝ Ա. Մելքումյանի միջոցով Երեւանի Ամիրյան թիվ 5Ա շենքում ստացել է 20 000 ԱՄՆ դոլար գումար: Ապա «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի մոտ եւս 15 000 ԱՄՆ դոլար է ստացել, ընդհանուր 35 000 դոլարին համարժեք 10 546 550 դրամի գույքային վնաս պատճառել Ա. Ասատրյանին:
Այս ինքակոչ կառավարչի եւ փաստաբանի մասին, որը դատավորի որոշումն է կեղծել, կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել