Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 3 երթուղու անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդի կողմից Գայի եւ Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում ավտոբուսն անկանոն վարելու հետեւանքով սրահում գտնվող ուղեւորուհին՝ 60-ամյա Սուսաննա Մ.-ն ստացել է ողնաշարի կոտրվածք եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: