ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ երեկ, ժ. 05.15-ին, Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին կանգնած «ՎԱԶ 21 011» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Երեւանի բնակիչ՝ 69-ամյա Սերգեյ Հովսեփյանի դիակը՝ հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: