Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՍՏԱՑՈՒՅՑ՝ ԵԱՀԿ-Ի ՄՈՏ

Հուլիս 21,2011 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանի առաջ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել բացօթյա առեւտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ՝ այս անգամ էլ այստեղ վաճառելով իրենց միրգ-բանջարեղենը: Երբ նրանց են մոտեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները՝ փորձելով գնումներ կատարել, ցույցը «հսկող» ոստիկանները սպառնացել են առեւտրականներին՝ «Եթե որեւէ մեկը որեւէ բան վաճառի, հենց հիմա բաժին ենք տանում»: Tert.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանները արգելել են ակցիայի մասնակիցներին խմբով մտնել քաղաքապետարան՝ առաջարկելով ընդամենը 1-2 հոգու ներս մտնել, սակայն արդեն ընդմիջման ժամն է եղել: Առեւտրականների ներկայացմամբ՝ քաղաքապետարանն իրենց առաջարկել էր առեւտրի անհնարին պայմաններ. օրինակ՝ գյուղմթերքները վաճառել Գ. Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող անցումում, ինչին նրանք համաձայն չէին, ուստի որոշել են բողոքի ակցիա կազմակերպել այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցը լուծվի: Եվ քանի որ քաղաքապետարանում ընդմիջման պատճառով նրանց չեն ընդունել, առեւտրականները երեկ որոշել են նստացույց անել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի դիմաց եւ երեկոյան վերադառնալ քաղաքապետարանի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել