Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հանել է Հայաստանը այցելության համար վտանգավոր երկրների ցանկից՝ պահպանելով դրանում Վրաստանն ու Ադրբեջանը:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, Իսրայելի ԱԱԽ հաղորդագրության մեջ ասվում է, որ «2011 թվականի փետրվարին ճամփորդությունների վտանգավորության մասին կատարված զգուշացումը չեղյալ է համարվում՝ բացառությամբ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի»: Իսրայելի ԱԱԽ ահաբեկչության դեմ պայքարի շտաբը խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ երկրներ ոչ հրատապ այցելություններից: Փետրվարին շտաբը Իսրայելի քաղաքացիների այցելությունների համար ոչ ցանկալի 9 պետությունների ցուցակ էր հրապարակել, որում ներառված էին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները: